Ռուսները որ մի քիչ խորամանկություն ունենային, թուրքերի հետ կբարիշեին, թեկուզև իրենց հեղինակության անկման գնով, բայց մի պայմանով։ Էրդողանը շատ բան գիտի ԻԳԻԼ–ի, խփված ռմբակոծիչի և այլ շատ ու շատ բաների մասին։ Սրան մեկ անգամ ևս քաշելով բանակցությունների մեջ և դուրս կորզելով համապատասխան տեղեկություն և այն ճիշտ հունով ուղղորդելով, կարելի է հետո անպայման ակնկալել նրա տերերի իրական զայրույթը և Թուրքիայի կործանումը այլևս իրեն երկար սպասեցնել չի տա։

 

Դա նաև կհետաձգի այսօրվա կիսապատերազմական իրավիճակը և քարտ բլանշ կտա ռուսներին:
Թուրքիան տարածաշրջանը շատ է ապակայունացնում, նրա նավը այս կողմ այն կողմ ճոճելով ընկղմելու ժամանակն է։

 

Արթուր Ալեքսանյան