Մեր հայրենիքում պատերազմական գործողություններ են ընթանում: Երկու եկվոր ցեղեր կռիվ են տալիս մեր հայրենիքի համար, իսկ մենք ՝ մի կողմ քաշված, վախվորած ու կլորացված աչքերով, Ռուսաստանի թիկունքից հետևում ենք այնքանով այդ իրադարձություններին, որքանով որ թույլատրում են մեզ հասանելի լինի: Այն ինչ, այսօր մենք պետք է կարևոր դերակատարություն ունենաինք թուրք-քրդական հակամարտությունում:

 

Այսօր մենք պետք է հանդես գաինք տարատեսակ դատապարտող հայտարարություններով, որով կդատապարտեինք մեր Էրգրում , մեր եկեղեցիների ու պատմամշակույթային այլ արժեքների ոչնչացումը: Մենք դրանով նաև ևս մեկ անգամ աշխարհին կասեինք, որ դրանք մերն են ու մենք են իրավահաջորդը... Չեմ հասկանում ՀՀ-ի ԱԳՆ-ի լռությունը այս հարցում: Բանականությանս մեջ չի տեղավորովում, որ մեր ԱԳ նախարարը Հայ է, քանի որ ցանկացած հայ մեծ վշտով է տանում Էրգրում մեր եկեղեցիների վրայից մեկ քարի ընկնելն անգամ:

 

Ամոթ է, մեր փոխարեն քրդերն են դիմում տարատեսակ միջազգային կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ, ՄԱԿ և այլն, և բարձրաձայնում ՀԱՅԿԱԿԱՆ եկեղեցիների, գերեզմանների, կամուրջների և պարիսպների ավերումների մասին: Ամոթ քե՛զ , ՀՀ ԱԳՆ...

 


Կիլիկիա Հայաստան