Սուլֆորաֆեն միացությունը, որն առկա է բրոկկոլիի, կաղամբի, ինչպես նաեւ մի շարք այլ խաչածաղկավոր բանջարեղենների մեջ, կարող է դանդաղեցնել կրծքի քաղցկեղի բջիջների աճը:
Սուլֆորաֆանի կանխարգելիչ հատկանիշների մասին գիտնականներին վաղուց էր հայտնի, սակայն այժմ գիտնականներն ապացուցել են, որ այդ նյութը կարող է ոչ միայն կանխարգելել քաղցկեղային բջիջների առաջացումը, այլեւ դանդաղեցնել արդեն առաջացածների աճը:

 


Վերոհիշյալ գիտնականների իրականացրած հետազոտությանը մասնակցել է 54 կին, որոնց մոտ կրծքի քաղցկեղ էր ախտորոշվել: Նրանցից ոմանք պլացեբո էին ընդունում, մյուսները սուլֆորաֆանի որոշ քանակություն էին ստանում, որը մոտավորապես հավասար էր օրական մեկ գավաթ բրոկկոլիի: Հետազոտության արդյունքում ստացված տվյալները փորձագետներին թույլ են տվել եզրակացնել, որ սուլֆորաֆանն, իրոք, դանդաղեցնում է քաղցկեղային բջիջների աճը:

 


«Մեր արդյունքները հուսադրում են: Եթե քաղցկեղի պարագայում դիետիկ մոտեցումներն ավանդաբար սահմանափակվում են տվյալ հիվանդության կանխարգելմամբ, նոր տվյալները մատնանշում են, որ ճիշտ սնունդը կարող է օգնել նաեւ դանդաղեցնել արդեն գոյություն ունեցող ուռուցքների աճը», - նշել են մասնագետները:

 


Վրեժ Հովսեփյան