Թուրքիան դե ֆակտո պատերազմական իրավիճակում է, սակայն դե յուրե դեռևս այն հայտարարված չէ: Պատերազմ հրահրող թուրքական իշխանությունն արդեն տվել է պատերազմի անվանումը կամ կարգախոսը՝ «նոր պատերազմ անկախության համար»:

 


Բոլորովին վերջերս Թուրքիան , այսպես կոչված, Սիրիայի ընդդիմությանը, սկսել է ցուցաբերել ռազմական օգնություն և թույլատրել ազատ տեղաշարժ Թուրքիայի տարածքում: Թուրքիայի քաղաքացիները անցնում են Սիրիա որպես կամավոր, պայքարելու Ասադի ուժերի դեմ: Թուրք լրագրողները սկսել են ազատորեն հարցազրույցներ վերնցել բոլոր նրանցից ,ովքեր պայքարում են Ասադի դեմ ու ցուցադրել թուրքական հեռուստատեսությամբ : Թուրք կամավորները Սիրիայում ունեն մեկ ընդհանուր կարգախոս ՝ «Սա մեր նախնիների հողն է, սա օսմանյան երկրի հողն է»:

 


Այնուամենայնիվ, Թուրքիայի չհայտարարված պատերազմը իր իսկ համար դառնում է ավելի հակասակն ու կործանիչ , քանի որ նա պայքարում է հիմնականում իր արևմտյան դաշնակցի՝ ԱՄՆ-ի, հովանավորյալի դեմ՝ PYD /YPG :Թուրքիայի բոլոր այն ջանքերը, որոնք նա ներդրեց, որպիսզի աշխարհին ու դաշնակից պետություններին ստիպի ճանաչել PYD /YPG-ին որպես ահաբեկչական կառույց, հօդս ցնդեցին Անկարայոմ հնչած վերջին պայթունից հետո: Թուրքիան մեղադրանքներ հնչեցրերց, անգամ անհերքելի ապացույցների մասին խոսեց, որ այդ պայթունը PYD /YPG- ի ձեռքի գործն է, սակայն հայտնի դարձավ ,որ պայթունը իրականացրել է բոլորովին այլ կառույց: Թուրքիան չկարողացավ իր դաշնակից պետություններին «համոզել» իր «բացահայտումների» ճշմարտիությունը՝ դրանով էլ ավելի խորացնելով անվստահությունը առ Թուրքիա: Երբ հայտնի դարձավ թե ով է ստանձնել պայթունի պատասխանատվությունը (Հոքս Քուրդիստանի ազատություն (TAC) քրդական խումբը) վերջնականապես ԱՄՆ-ն հորդրոեց Թուրքիաին վերադառնալ իրականություն և տարածաշրջանում նոր պատերազմ չհրահրել:

 


Թուրքիան այս ամենի ֆոնի վրա արդեն ունի հումոնիտար ճգնաժամ քրդաբնակ բնակավայրերում: Այս ճգնաժամը հատուկ է պատերազմող երկրներին, որտեղ չեն կարողանում ժամանակին մատակարարել պարենային ապրանք և մատուցել բժշկական ծառայություն, իսկ բնակֆոնդը այդ տարածաշրջանում այնպես է վնասվել, որ երկրորդ համաշխարհային պատերազմը կնախանձեր դրան:

 


Կիլիկիա Հայաստան