Տնտեսական ակտիվությունը ավելացել է 2,5 անգամ
Տնտեսական ակիտիվության հունվար ամսվա ցուցանիշները ամփոփելով, կարելի է ասել, որ տարին մեկնարկել է դրական արդյունքով: Մասնավորապես, ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, այս տարվա առաջին ամսում արձանագրվել է 5,5 տոկոս տնտեսական ակտիվություն։ Այն ավելի քան 2,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հիշեցնեմ, որ նախորդ տարվա առաջին ամսում այն կազմել էր 2,1 տոկոս։
Տնտեսական ակտիվության ձևավորման վրա ազդել են մի շարք ոլորտների ցուցանիշներ: Մասնավորապես, գյուղատնտեսական ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 1,5 տոկոսանոց աճ։

 


2015-ի հունվարի համեմատ ապրանքների արտահանումն ավելացել է 5,6 տոկոսով:
Բացի վերը նշված ոլորտներից տնտեսական ակտիվության ցուցանիշի ձևավորման վրա դրական լուրջ ազդեցություն են ունեցել նաև արդյունաբերական,շինարարական և էներգետիկ ոլորտները:

 

Անի Սանոսյան