Տխուր գույժ է ստացվել ԱՄՆ-ից: Երեկ իր բնակարանում կյանքի 41 –րդ տարում հանկածամահ է եղել ամերիկահայ շախամատային հայտնի գործիչ, հյուսիս- ամերիկյան շախմատային ընկերակցության ՝NACA-ի հիմնադիր , մեծ բարերար, շախմատային տաղանդներին աջակցող աշխարհի նախկին չեմպիոնուհի, հունգարուհի Սյուզան Պոլգարի հիմնադրամի վարչության անդամ ,այդ կազմակերպության եռանդուն ու գլխավոր հովանավոր, միջազգային մրցավար (2009թ), շախմատի միջազգային կազմակերպիչ( 2008թ) ՍԵՎԱՆ Ա.ՄՈՒՐԴՅԱՆԸ : Այդ առիթով ահա ֆեյսբուքյան իր էջում այսպիսի սրտառուչ ցավականցական ուղերձ է հղել աշխահահռչակ շախմատիսուհի Սյուզան Պոլգարը.

 


«Մեծ ցավով ու կսկիծով հայտնում ենք տխուր լուրը ,որ Սյուզան Պոլգար հիմնադրամի վարչության անդամ և մեր լավագույն ընկեր Սևան Մուրադյանը անցած գիշեր մահացել է իր տանը:
Նա վերջին տասնամյակում շախմատային հարության համար շատ մեծ գործեր է կատարել:
Հոգով ու սրտով ներթափանցելով շախմատի մեջ, Սևանն այստեղ օտագործում էր իր սեփական գումարներն ու ռեսուրսները, քանի որ հավատում էր շախմատի առավելություններին և ջանում էր ավելի լավը դարձնել մեր մարզաձևը: Փոխարենը երբեք չի խնդրել որևէ բան վերադարձնել: Մեծ էր նրա նվիրվածությունն ու հավատարմությունը խաղին , որը մենք բոլորս ու անթիվ մարդիկ սիրում ենք արդեն երկար տարիների ընթացքում:

 


Սևանը նաեւ ողջ համաշխարհային շախմատային հանրության մեջ իմ իմացած առավել պատասխանատու, ազնիվ եւ պարկեշտ անձնավորություններից մեկն էր:Նա ամբողջովին հարգանքի արժանի էր շախմատային աշխարհում : Քո պակասը զգացվելու է Սևան : Վախճանվել է իմ հարգելի ընկերը»:

 

Արամ Ուգուջյան