Իմաստուն չար լեզուներն ասում են, որ մարդիկ առհասարակ ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան սիրում են երկու դեպքում՝ հպարտանալու կամ խղճալու: Միգուցե այդպես է, և ենթագիտակցաբար մենք սիրում ենք մարդուն կամ Հայրենիքը՝ հպարտանալով նրանով կամ խղճալով այն:

 


Հայրենասիրության պարագայում, երևի, մենք սիրում ենք Հայաստանը՝ հպարտանալով երկրի անցյալով և խղճալով այն ներկայում:
Չնայած ես կգերադասեի հակառակը:

 

Մովսես Դեմիրճյան