«Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթի քվեարկության կարգում փոփոխություններ են կատարվել: Ըստ մրցույթի կազմակերպիչների՝ քվեարկության նոր տարբերակը մրցույթը ավելի հետաքրքիր կդարձնի, քանի որ հաղթողի անունը պարզ կդառնա մրցույթի վերջում: Եվ իրոք, նախորդ տարիներին, մոտավորապես 30-35 երկրի միավորները հայտարարելուց հետո պարզ էր դառնում, թե ով է հաղթողը: Իսկ ըստ փոփոխված տարբերակի՝ յուրաքանչյուր երկիր կհայտարարի միայն իր երկրի ժյուրիի քվերակության արդյունքները:

 

Հեռուստադիտողների քվերակության արդյունքները կհաշվարկվի, կգումարվի ժյուրիի տված միավորներին և վերջնական արդյունքները կհայտարարեն մրցույթի հաղորդավարները՝ սկսելով ամենաքիչ միավորներ վաստակած երկրից:

 


Ամիսներ առաջ ևս մեկ փոփոխություն էր կատարվել <<Եվրատեսիլ>>-ի կանոններում, ըստ որի՝ մրցույթի հիմնադիր չորս երկրների ներկայացուցիչները այսուհետև ելույթ ունենալու են կիսաեզրափակչի ժամանակ և առանց քվեարկության անցնելու են եզրափակիչ փուլ:

 

 

Կարեն Սահակյան