Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում շարունակվում է տղամարդկանց ծանրամարտի 2016թ ՀՀ առաջնությունը:
Նախ այստեղ այսօր քոլեջում կայացավ ծանրամարտի ՀՀ ֆեդերացիայի նիստը: Այն վարում էր ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Վերջինս հայտարարել է, որ օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը գոհ է ծտղրամադկանց և կանան ծանրամարտի ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներ՝ Փաշիկ Ալավերդյանի եւ Արտաշես Ներսիսյանի կատարած աշխատանքներից:

 


Ինչպես իրազեկում են ՀԱՕԿ-ի լրատավական ծառայությունից , Հրաչյա Ռոստոմյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի նախկին նախագահ Արմեն Շահազիզյանի հրաժարականից հետո կազմակերպության ծախսերն որոշել է իր վրա վերցնել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ռոստոմյանը ՀԱՕԿ-ի և իր անունից շնորհակալություն հայտնեց ծանրամարտիՀՀ ֆեդերացիայի նախկին նախագահ Արմեն Շահազիզյանին:
Ապա մրցումային չորրորդ օրը մրցահարթակը տրքամադրվեց 85 կգ և 94 կգ քաշային կարգ ծանրորդներին:

 


Հատկապես հետաքիքր ու անզիջում պայքար ծավալվեց այս նագամ 85 կգ քաշայաին կարգումհանդես եկած 2008թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր , 2010թ աշխարհի չեմպիոն Եվրոպայի եռակի չեմպիոն (2008թ, 2010թ, 2015թ), բազմափորձ, 27-ամյա Տիգրան Գ. Մարտիրոսյանի և երիտասարդ հեռանկարային ծանրորդ, մեծահասակաների 2015թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, և աշխարհի առաջնությունում 4-րդ տեղը գրաված 20-ամյաԱնդրանաիկ Կարապետյանի միջև ,ովքեր ՀՀ ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի թույլատրությամբ քաշ չգցելու համար հադես եկան իր նախասիրած 77կգ –ից մեկով ավելի բարձր ՝ 85կգ քաշային կարգում:
Նրանց անհաշտ ու լարված մրցավեճն այս անգամ ավարտվեց Անդրանիկ Կարապետյանի հաղթանակով , ով երկամարտի 362 կգ ցուցանիշով հռչակվեց ՀՀ չեմպիոն: Աշխարհի նախկին և Եվրոպայի գործող չեմպիոն Տիգրան Գ՚.Մարտիրոսյանը իր երիտասարդ մրցակցին երկամարտում զիջեց 2 կգ-ով և 360 կգ արդյունքով արժանացավ արծաթե մեդալի:

 


Բրոնզե մեդալը բաժին հասավ Սամվել Բաբակյանին ,ով արձանգրել էր երկամարտի 320 կգ արդյունք :
Տեղին է հիշեցնել ,որ 2015թվապևիլին Թբիլիսում կայացած Եվրոպայի առաջնությունում Տիգրան Գ.Մարտիրոսյանը 77կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել երկամարտի 351 կգ ցուցնիշով: Իսկ նրանից միայն 1կգ-ով ետ մնացած Անդրանիկ Կարապետյանը 350 կգ-ով բրոնզե մեդալի էր արժանացել: Իսկ արդեն նոյեմբերին Հյութսոնում(ԱՄՆ) աշխարհի առաջնությունում Անդրանիկը 77կգ-ում երկամարտում գրանցել էր 363կգ արդյունք ու գրավել էր 4-րդ տեղը, ընդ որում նա միայն անձնական քաշով էր բրոնզե մեդալը զիջել իր նման 363կգ ցուցանիշով մրցելույթն ավարտած 26-ամյա եգիպտացի Ամհմեդ Յուսուֆ Մահմուդի:Ինչ վերաբերվում Տիգրան Գ. Մարտիրոսյանին ,ապա նա անսպասելիորեն ձախողվեց պոկում վրաժության կատարման ժամանակ ու 3 մոտեցումների չկարողացավ բարձրացնել 163կգ-անոց ծանրաձողն ու 0 ստացավ:
94 կգ քաշային կարգում մրցակացությունից դուրս էր ու երկամարտի 355կգ արդյունքով ՀՀ չեմպիոնի ոսկե մեդալը նվաճեց Աղասի Աղասյանը:
Վաղը՝ փետրվարի 18-ին ՝մրցաշարի վերջին օրը մեդալներ կխաղարկվեն 105 կգ և 105կգ քաշային կարգերում:
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: