Օրը թերևս սկսեմ լավ լուրով:
Թուրքիայում, սևծովյան տարածաշրջանում, հասունանում է նոր ներքին ընդվզումներ: Արտվին նահանգում, Չերաթթեփե հանքավայրերի շահագործաման դեմ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել բողոքի ցույցի : Նահանգում փակվել են համարյա թե բոլոր խանութները: Խանութների և հանրային այլ օբյեկտների շենքերի պատերին կախել են հետաքրքիր գրությամբ պաստառներ՝ «Եթե անվտանգության ուժերը միջամտեն Չերեթթեփի հանքերի դեմ բողոքի ակցիային,ապա այս խանութը կմնա փակված»:

 


Արդեն փետրվարի 16-ի ուշ երեկոյան անվտանգության ուժերը ցուցարարների նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ, ցուցարարները փակել են Արտվին-Անկարա-Ստամբուլ ավտոմայրուղին:Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) պատգամավոր Ուղուր Բայրաքթարը հայտարարել է ,որ ժողովրդի վրա հարձակման հրաման տվել է անձամբ ՆԳ նախարար Էֆքան Էլան, որի համար կենթարկվի պատասխանատվության:

 


Արտվինից եկող լուրերը խիստ իրարամերժ են, դրա համար զերծ եմ մնում զոհերի և վիրավորների մասին տեղեկություն տալուց:

 

Կիլիկիա Հայաստան