Վերջերս չափից դուրս շատացել են առանց նկարի, անձնական տվյալների մարդկանց ընկերական հղումները, առհասարակ ներթափանցումը ֆեյսբուք: Սա նշանակում է, որ շատացել են ֆեյքերը, շպիոնները, վախկոտները, անպատասխանատու, անլուրջ մարդիկ այս տիրույթում:

 


Ցավոք, ֆեյսբուքի կարևորությունը հասկացող մարդիկ էլ իրենց մեղքի բաժինն ունեն այս սելավի դեմը չառնելու գործում,: Որովհետև փոխանակ սրանց մաքրեն, փակեն, ֆեյսբուքը շաբաթօրյակի ենթարկեն, դեռ մի բան էլ երես են տալիս եկվորներին:
Հարգելիներս, սա միակ տարածքն է, որտեղ հնարավոր է ազատ խոսքի միջոցով արտահայտվել մեր տխուր իրականության մասին, իրար տալ ու առնել այն ամենը՝ ինչն արգելված է ամենուր: Ֆեյսբուքը ռեժիմի ահ ու սարսափն է, նրա գերեզմանափորը:

 


Վաղը, երբ վրա հասավ «գործելու» պահը ֆեյսբուքն անելու է իր «գործը»: Մի թողեք, որ անլուրջ մարդիկ ճանճերի պես կպնեն ձեր պատերին, քշեք նրանց, թե չէ կմխտռեն այս տարածքը՝ մյուսների պես: Արժեզրկման մասնագետները կավիրեն սա նույնպես և վաղը, երբ եկավ պահը՝ մարդկանց այն հավատ չի ներշնչի այլևս ու ամեն բան հակավոր կլինի սկսել զրոյից...

 


Հ.Գ. Ցանկալի է, որ այս թեմային վերաբերող քննարկումների ժամանակ, ովքեր կարող են ուսումնասիրեն և ներկայացնեն ֆեյսբուքի հզորության, նրա կարողականության վերաբերյալ տվյալներ: Այդ թվում նաև հայերի թիվը, եթե կան տվյալներ, նաև ըստ աշխարհամասերի, երկրների և այլն: Եվ ընդհանրապես ժամանկն է, որ լուրջ մարդիկ զբաղվեն իրենց գործով և մաքրեն ֆեյսբուքը, առաջին հերթին իրենց տեսադաշտը՝ խաժամուժից...

 


Արմեն Զատիկյան