Այսօր Կիևում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրել էր ՌԴ-ին Հայաստանին աջակցելու մեջ և հայտարարել,որ Մոսկվան իր այդ քայլով վտանգի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...Սա Անկարայի հերթական փորձն է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմանը հետ մեկտեղ սրել իրավիճակը Մոսկվայի համար կարևոր նշանակություն ունեցող Հարավկովկասյան տարածաշրջանում՝փորձելով շեղել Պուտինի ուշադրությունը Սիրիայից և Թուրքիայից...Երբ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին թուրքական օդուժը Սիրիայի օդային տարածքում խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը՝Անկարան իր "կրտսեր եղբոր"՝Ադրբեջանի միջոցով, քայլեր կատարեց շեղելու Մոսկվաի ուշադրությունը ռուս-թուրքական օրեցօր վատթարացող հարաբերություններից՝սրելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի և Ադրբեջանի շփման գոտում...Նույնն էլ հիմա է կրկնվում..Միայն մեկ տարբերությամբ.Թուրքիան շատ ծանր վիճակի մեջ է դնում Ադրբեջանին...Պաշտոնական Բաքուն այս հայտարաությանն անպայման պետք է արձագանքի...Չարձագանքելու դեպքում կվիրավորվեն և՛Անկարան,և՛Մոսկվան...

 

Դավութօղլուի սադրիչ հայտարարությանը արդեն արձագանքել է Մոսկվան...ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի շատ Բաքվին նախազգուշացնող կոչով է հանդես եկել...Նա ասել է,որ Թուրքիային չի հաջողվի սեպ խրել ՌԴ-ի և Ադրբեջանի միջև,որոնք կառուցում են ընկերական և հարգալից գործընկերային հարաբերություններ...Այսինքն,Զախարովայի կոչը այս պարագայում ավելի շատ ուղղված էր Բաքվին,որ շատ չլկտիանա Անկարայից հնչող բարբաջանքներից և իրեն զգույշ պահի...Ու Բաքվում դա շատ լավ հասկացան...Ալիևի ձեռքից սնվող քաղաքագետ Էլհան Շահինօղլուն հետևյալ կերպ է մեկնաբանել Դավութօղլուի հայտարարությունը."Հաստատել Դավութօղլուի ասածը՝շնանակում է նյարդայնացնել Ռուսաստանին:Հերքել այդ հայտարարությունը՝նշանակում է Դավութօղլուին մեղադրել ստի մեջ:Դա իր հերթին կբարդացնի Անկարայի հետ հարաբերությունները:Փաստորեն,Դավութօղլուն ասել է այն,ինչ մեր պաշտոնական այրերը ասում են փակ դռների հետևում:Մի քանի օրից Էրդողանը կժամանի Գյանջա և մեծ հավանականություն կա,որ կկրկնի Դավութօղլուի ասածը...

 

Կգա մի ժամանակ,երբ մենք պետք է արձագանքենք Դավութօղլուի ասածներին:Եթե մեր պաշտոնյաները չեն ուզում կապել Ռուսաստանին Ղարաբաղի օկուպացման հետ,ապա նրանք պետք է գործածեն հետևյալ արտահայտությունը "Եթե Ռուսաստանը ցանկանա,ապա ճնշում կգործադրի Հայաստանի վրա,որպեսզի վերջինս ազատագրի Ղարաբաղը շրջապատող տարածքները""..."Միամիտ" Շահինօղլուն գտնում է,որ Մոսկվայի համար շատ կարևոր են Անկարայից հնչող բարբաջանքներն իր հասցեին,և Պուտինի "պատիվը" պաշտպանելու համար,որ վերջինիս օկուպանտ չանվանեն,կոչ է անում ՌԴ-ին Երևանի վրա ճնշում գործադրելով "ազատագրել օկուպացված տարածքները",որոնց մեջ,շատ հետաքրքիր է, նա չի մտցրել Արցախը...Տեսնե՞ս սույն "քաղաքագետը" իրոք հավատում է իր ասածներին...Երևի մտածում է,որ Վլադիմիր Պուտինը Լենինի նման դեբիլ է,որին թուրքերը կարմիր լաթի՝նոր դրոշի,միջոցով խաբեցին ու ահռելի օգուտներ կորզեցին Մոսկվայից...Համոզված եմ,որ Անկարայի և Բաքվի այս բեմադրությունը,որը նաև ուղղված է Մինսկի խմբի դեմ,որի համանախագահներից մեկին՝ՌԴ-ին երկուսն էլ մեղադրում են Ադրբեջանի տարածքների օկուպացմանը մեղսակցության մեջ, իր արդյունքը չի տա...

 


Հ.Գ.Ես կարծում եմ,որ մեր տարածաշրջանին սպասում են ծանր ժամանակներ...Ռուս-թուրքական հարաբերությունների շարունակ վատթարացման դեպքում Անկարան չի վարանի իր գործընկերների՝Բաքվի և Կիևի միջոցով շեղել Մոսկվայի ուշադրությունը...Յուրահատուկ սերտացել են Ուկրաինայի և Թուրքիայի հարաբերությունները...Իսկ "շեղելու" մեթոդները տարբեր են...Հայկական երկու պետությունները,ինչպես նաև սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները պետք է պատրաստ լինեն ամեն ինչի...

 

 

Գագիկ Համբարյան