Պատրաստվում էի մտքերս ի մի բերեմ ու մի բան գրեմ Սիրիական կոնֆլիկտի ներկա իրավիճակի մասին երբ շատ պատահական հանդիպեցի Յակով Կեդմիի ներքոհիշյալ հարցազրույցին որտեղ նա ասում է համարյա այն ինչ ես մտմտում էի։ Եվ այսպիսով այդ մի գործից օձիքս ազատեցի մեջբերելով նրա հարցազրույցը։
Հիմա մի միտք ասեմ որը ըստ երևույթին չի ասվել կամ էլ ես չեմ հանդիպել նման բանի։

 


Սիրիական կոնֆլիկտի թեժացմամբ մարել է աշխարհի ուշադրությունը Իսրայելա-Պաղեստինյան կոնֆլիկտի հանդեպ։ Իսրայելն ու Պաղեստինը վաղուց արդեն իջել են համաշխարհային մամուլի հրատապ հաղորդագրությունների էջերից և այդ էջերը լեցուն են Սիրիական կոնֆլիկտի մանրամասն նկարագրություններով։
Ռետորական հարց՝
Արդյո՞ք այս ասածս երևույթը պատահական բան է թե դա Իսրայելի հեռատես քաղաքականության արդյունքն է։

 

 

 

Համլետ Աբրահամյան