Թուրքիան նախատեսել է 100 մլն թուրքական լիրա ($ 34,2 մլն) ծախսել պետական բյուջեից այն դպրոցների վերանորոգման համար, որոնք տուժել են երկրում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարից վերջին մեկ տարվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջըինը: Նա այս ծախսային մասը ներկայացրել է խորհրդարանի բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին:
«Գրեթե 400 դպրոցի շենք հարվածի թիրախ է եղել ահաբեկչության դեմ պայքարում :Այդ հարվածները մեզ վրա լրացուցիչ 100 միլիոն լիրայի ծախս է նստել Մեզ անհրաժեշտ է անհապաղ լրացուցիչ գումար, որպիսզի վերականգնենք դպրոցները և ձեռք բերենք համապատասխան գույք: Սա դեռ սկիզբն է, այս ծախսով նախատեսվում է ընդամենը անհետաձգելի շինարարական աշխատանքների կատարում և գույքի ձեռք բերում, իսկ ամբողջովին քանդված դպրոցի շենքերի համար պետք է նախատասվի առանձին հատկացում »,- մանրամասնել է նախարարը:
Նշեմ, որ ըստ պաշտոնական տվյալների Թուրքիայում 2015թ.-ի ընթացքում թուրքական դպրոցներ են ընդունվել 310. 000 սիրիացի 5-17 տարեկան փախստական երեխաներ: Սիրիա-Թուրքիա սահմանին մոտ տեղակայված փախստականների ճամբարներում ձևավորված թուրքական դպրոցներում սովորում են 105. 000 երեխաներ:
Կիլիկիա Հայաստան