Ադրբեջանական բանակի գեներալ-լեյտենանտ, նախկին կորպուսի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Յաշար Այդեմիրովը աշխարհի ամենաէշ զինվորականն է: haqqin.az -ին տված հարցազրույցի ժամանակ նախկին հրամանատարը գովաբանում է ադրբեջանական բանակը և անդրադառնում է հայկական բանակին և Սեյրան Օհանյանի արած հայտարարությանը:

 


Հարցազրույցի հենց առաջին տողերից զգացվում է , որ գործ ունենք պատերազմից փախած, իրենց հանգուցյալների տակ պախկված մի խրտվիլակի հետ, որը ընդհանրապես կապ չունի ոչ բանակի , ոչ պատերազմի հետ: Սկզբում սկսում է գովաբանել ադրբեջանական բանակը, որ լավագույն է Կովկասում , որ աշխարհում շատ երկրներ հաշվի են նստում նրանց հետ և այդ բանակը կարող է ցանկացած պահին արժանի հարված հասցնել հակարակորդին / ինչ խոսք պարոն գեներալի տնազը շատ լավ հումորի զգացում ունի , բայց սա դեռ սկիզբն է/:

 


Երկրորդ կետը ամենահետաքրքիրն է , որտև Այդեմիրովը խոսում է հայկական բանակի մասին, խոսում է այնպես ինչպես խոսում են մեր երկրի հայ քաղաքացիների մի մասը, նույն բառերով ու նույն ցինիկ մտածելակերպով, հարցազրույցում ասվում է հետևյալը՝ իչքանով ես գիտեմ դա բանակ չէ, այլ ավազակախումբ: Զինված մարդկանց մի խումբ, որը սոված է , որոնք չեն ֆինանսավորվում , չի կարելի անվանել բանակ:Հայերը չեն ցանկանում գնալ բանակ , չեն ուզում ծառայեն... այսպես շարունակ , մի խոսքով ասում է , որ մեր զինվորները սոված են : Սա գալիս է հենց մեր ազգի մեջ եղած թրքանման դեմքերի գրառումներից, որոնք կյանքում մոտիկից բանակ չտեսած, մեծ-մեծ խոսում են , որ հայ զինվորը սոված է և հայ տղերքը չեն ուզում գնան ծառայեն, դե եթե մեր մեջ տենց խոսացողներ կան , թշնամու ծաղրածու գեներալը ինչո՞ւ չպետք է այդպես խոսի: Շարունակեք նման կերպ ուրախացնել այդեմիրովներին , նրանք դրա կարիքը շատ ունեն հարգելիներս:
Անցնում ենք առաջ, գեներալի տնազը մեկնաբանում է Սեյրան Օհանյանի արած այս հայտարարությունը ՝ բանակը հասարակության հայելին չէ... դե պարզ է մի քանի ավանակի մակարդակի արտահայտություններ է անում և համարձակվում է Արցախյան պատերազմում հաղթաց հայ զինվորականին խորհուրդներ տալ, ասել որ նա իրավունք չունի գեներալ կոչվելու այդ արտահայտությունից հետո...Ի՞սկ պարտված բանակի գեներալ ավելի ծիծաղելի չի՞ հնչում: Հետո նորից անցնում , որ մենք սոված ենք, մեր զինվորը չի կարա ծառայի , քանի որ նրա ընտանիքը սոված է:

 


Հետո հարց է հնչում ՝ շատ է խոսվում այն մասին , որ հայկական բանակն ավելի հզոր է , քան ադրբեջանականը: Սրան էլ գեներալի տնազը պատասխանում է , որ այդ ամենը սուտ է , իրենց զինվորականները սովորում են հեղինակավոր զինվորական ակադեմիաներում՝ Ռուսաստանում, Թուրքիայում և ԱՄՆ-ում: Իրենց զինվորականները մի քանի անգամ ավելի բարձր են մեզանից ու նման մուտիլովկաներ:
Մյուս հարցը արդեն Արցախի պատերազմի մասին է , որին պատասխանելով գեներալի տնազը ռեկորդ է խփում: Հարցը հետևյալն է ՝ Հայերը շատ են սիրում հպարտանալ , որ հաղթել են Արցախյան պատերազմում: Դուք, որպես այդ մարտերի մասնակից, ինչպե՞ս եք վերաբերվում դրան: Ու սկսում է ՝ այն ժամանակ մենք լավ բանակ չունեինք, մենք սենց - նենց, բայց մեր զինվորների մարտական ոգին ուժեղ էր, տո ասա ոնց կարա պարտվող զինվորը ոգի ունենա, որ մի հատ էլ մարտական լինի : Ու էլի անցում է կատարում , որ հիմա մեր բանակը շատ հզոր է ու ուժեղ ու երբ ուզենք Արցախը կգրավենք ու նույնիսկ Հայաստանից մի քար չի մնա... Մանրամասն կարդացեք՝ http://haqqin.az/news/63350


Ուղղակի ուզում եմ պարոն գեներալի տնազին խորհուրդ տալ , որ հանի էտ ուսադիրները վրայից ու գնա , որևէ օգտակար գործուվ զբաղվի: Կարող է մանկապարտեզում երեխաներին պախկվոցի խաղալ սովորեցնի , դա հաստատ իրա մոտ ավելի լավ է ստացվել, քան պատերազմելը:
Հ.Գ. Այսքան երկար անդրադրաձս այս գեներալի տնազի հարցազրույցին նրա համար էր, որ մեր երկրի էն փոքր մասան, որոնք սնում են սրանց նման վախկոտ գեներալներին այսպիսի նյութերով, մի քիչ ուշքի գան ու խոսալուց առաջ մտածեն, սրա հարցազրույցի տառերի տակ ձեզ տեսնելով , դուք ձեզ վատ չե՞ք զգում: Ես վատ եմ զգում , որ ադրբեջանական բանակի գեներալի ու հայերի մի մասի ասած նախադասությունները նույն են, անգամ կետադրությունն է նույնը:

 

Աշոտ Ասատրյան