ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (12 փետրվար 2016թ.)
ՄԵԾ ՊԱՀՔ, օր հինգերորդ
Տեր Աստված ասում է.


-Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ և քո ամբողջ զորությամբ:
-Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ և հոգուդ մեջ: Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: Դրանք որպես նշան կկապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջև, դրանք կգրես քո տների մուտքին ու դռների վրա:

 


-Անսասա՛ն պահիր քո Տեր Աստծու հաղորդած պատվիրանները: Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է քո Տեր Աստծու առջև:
(Երկրորդումն Օրինաց 6:5-9, 17-18)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան