Սկսում եմ մտածել, որ հայաստանցի հայերի և սփյուռքի հայերի մեջ թուրքական հատուկ ծառայությունների կողմից սեպ է խրվում: Այս էլ որերորդ դեպքն է, որ Հայաստանից թուրքիա մեկնած հայերի կողմից ծանր հանցագործություններ են իրականացվում, իսկ տուժողները'տեղացի հայերն են:

 

Տարօրինակ է, որ հանցագործ հայաստանցիների թիրախ են դառնում հիմնականում տեղացի հայեր, ոչ'քրդեր, թուրքեր, և այլն : Կարծես հատուկ տեղական իշխանությունների կողմից այդ հանցագործությունները քաջալերվում են, որ բոլոր հայաստանցիների անունը սփյուռքահայ եղբայրների մոտ ընկնի: Այսինքն մերոնց չդիպչեք, ձեր հայերին ինչ կուզեք արեք: Դրա պատճառով է, որ արդեն հայաստանցիներին սկսում են պոլսահայերը նայել որպես հանցագործ ստահակների: Թուրքիայի հատուկ ծառայությունների գործելաոճից հեռու չէ:

 

 

Տիգրան Մկրտչյան