ԿԻԼԻԿՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՆԵՐ. Կոռիկոս ծովափնյա բերդաքաղաքի տերը Հեթում Պատմիչ Կոռիկոսցին (օտարազգիներին հայտնի է այս անունով՝ Hayton L'Arménien) 1293 թվականին ամրացրել է կղզու վրա գտնվող ծովային բերդը, այնտեղ փոքրիկ եկեղեցի կառուցել և այս մատյանը գրել տվել այդ եկեղեցու համար։ Ձեռագիրը երկար ժամանակ կորած էր համարվում, բայց դժվարին ճանապարհ անցնելով (Կիպրոս, Կեսարիա, Հայոց ցեղասպանությունից հետո՝ Նյու Յորք), այժմ պահվում է Ս. Էջմիածնում (N 1250)։ Հիշատակարանում Հեթումը նշում է որդիներին՝ Օշին, Կոստանդին, Լևոն, դստերը՝ Ռիթա, և տիկնոջը՝ Զապլուն։

 

Կարեն Մաթևոսյան