Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ունեցած ելույթում Ռուսաստանին նախազգուշացրել է Սիրիայում գործողությունների հնարավոր հետևանքների մասին: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դավութօղլուն ասել է, որ Մոսկվան կարող է թաղվել այդ հակամարտությունում, ինչպես Խորհրդային միությունը՝ Աֆղանստանում:

 


Մարդու իրավունքների պաշտպանի 3 թեկնածու է առաջադրվել
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն առաջադրել է Արման Թաթոյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ Զարուհի Փոստանջյանի, իսկ Տիգրան Ուրիխանյանն էլ Նարեկ Ալոյանի թեկնածությունը:
Վերջնաժամկետն երեկ էր՝ փետրվարի 9-ը:
ՄԻՊ կընտրվի փետրվարի 12-ին:

 


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդների հետ զրույցում կոչ է արել պատասխանել Հյուսիսային Կորեայի իշխանությունների գործողություններին:
Սինձո Աբեի և Պակ Կըն Հեի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ ՄԱԿ ԱԽ-ն պետք է Փհենյանի դեմ միջոցների մասին բանաձև ընդունի և առաջարկել է իր օգնությունը:
Երևանի ավագանին, երեկ միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է բնակարան հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին:
Փոխգնդապետ Արտակ Աղեկյանը զոհվել է՝ փորձելով փրկել 20-ամյա զինծառայողի կյանքը:

 

Տիգրան Խաչիկյան