Հաջողակ մարդիկ ունեն բարձր ինքնագնահատական: Բայց դա եսա-
սիրությունը կամ չափից դուրս ինքնավստահությունը չէ: Ինքնագնահա-
տականն այն է, երբ դու ռեալ գնահատում ես քո ունակությունները և գոհ
ես մնում ինքդ քեզանից: Մարդիկ, ում ինքնագնահատականը ցածր է,
հիմնականում այդպիսի գնահատականի են արժանանում նաև շրջապա-
տի կողմից: Ինչպե՞ս կարող են ուրիշները գնահատել Ձեզ, եթե ինքներդ
չեք կարողանում գնահատել Ձեզ: Ցածր ինքնագնահատականը հնարա-
վոր չէ թաքցնել: Չգիտեմ ինչպես, բայց մարդիկ միշտ էլ զգում են դա:
Նրանք միշտ էլ զգում են, որ Դուք Ձեզ վրա վստահ չեք, Ձեզանից գոհ չեք,
և դա անդրադառնում է նաև Ձեր հանդեպ նրանց վերաբերմունքի վրա:

 


Մյուս կողմից՝ հնարավոր չէ ունենալ բարձր ինքնագնահատական՝
հիմնվելով ոչնչի վրա: Ինքնագնահատականը սկսում է բարձրանալ այն
ժամանակ, երբ մարդը որոշակի հաջողությունների է հասնում, որոշակի
ունակություններ է ձեռք բերում կամ հաղթահարում է ինքն իրեն: Պետք է
հիմք ստեղծել ինքնագնահատականի բարձրացման համար. արհեստա-
կանորեն ինքնագնահատականը հնարավոր չէ բարձրացնել: Բարձր ինք-
նագնահատական ունեցող մարդիկ ավելի հեշտ են կողմնորոշվում կյան-
քում, նրանք ավելի հեշտ են մարդկանց հետ շփվում, ավելի արագ են ո-
րոշումներ կայացնում, ավելի վստահ են իրենց զգում, իսկ դա անդրա-
դառնում է նաև նրանց կյանքի մյուս ոլորտների վրա:
Հրաչյա Մանուկյան ,,Փոխիր կյանքդ,,

 

 

Սիրարփի Մարգարյան