Այսօր' փետրվարի 9-ին, Կահիրեի պետական անցակետում սպանել են անվտանգության ծառայության երկու աշխատակցի:
Անվտանգության աշխատակիցների վրա են հարձակվել անհայտ անձանցից բաղկացած մի խմբավորում: Ահաբեկչությունն իրականացվել է,երբ ոստիկանական ջոկատները ուղևորվում էին ծառայության: Եգիպտոսում իրավիճակի սրման պատճառով Հուրգադայում նույնպես հայտարարվել է արտակարգ դրություն:

 


Դրա նախօրեին կանխվել էր զինված հարձակումը եգիպտական հյուրանոցներից մեկում:Եգիպտոսի Առողջապահության նախարարությանը հավաստիացրել է,որ ահաբեկչության արդյունքում զոհեր չկա,վիրավորվել է մեկ շվեդացի և մեկ ամուսնական զույգ Ավստրիայից: 2 օր առաջ Կահիրեում' Մեծ բուրգերի շրջանում, դիմակավորված հանցագործները կրակ են բացել իսրայելցի զբոսաշրջիկների վրա,որոնք այդ ժամանակ դուրս էին գալիս ավտոբուսից: Ահաբեկչության ողջ պատասխանատվությունը իր վրա է վերցրել Իսլամական Պետություն խմբավորումը:

 

Անի Ասլանյան