2009թ-ից սկսած' ամեն տարի մարտի 1-ին տեղի է ունենում ՀԱԿ-ի հանրահավաքը, որի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցում Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Այս տարի, սակայն, Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտ է ներկայացրել նաև «Նոր Հայաստան» ճակատը:
Տարօրինակն այն է, որ և' ՀԱԿ-ը, և' «Նոր Հայաստանը» Ազատության հրապարակում նույն օրը, նույն ժամին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկում են ներկայացրել Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետարանը երկու ուժերին թույլատրել է նույն ժամին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

 


Այսպիսի պայմաններում իրավիճակը յուրահատուկ է, քանի որ միաժամանակ երկու ուժերն էլ չեն կարող հավաք անցկացնել միևնույն վայրում: ՀԱԿ-ը և «Նոր Հայաստանը», որի համակիրների թիվը «մի գազել ժողովուրդ» հազիվ լինի, չեն կարողանում այդ խորհրանշական և ողբերգական թեմայի շուրջ համաձայնության գալ: Այդ իսկ պատճառով բանակցությունները երկու ուժերի միջև' միասնական հավաքի անցկացման շուրջ, շարունակվում են, և դեռևս այդ հարցում հստակեցում չկա:

 


Եթե ընդդիմադիր ուժերը այսպիսի հարցի շուրջ չեն կարողանում համաձայնության գալ, ապա ինչպե՞ս են համաձայնության գալու ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայի շուրջ, որի մասին անընդհատ խոսում են:

 

Արման Ալավերդյան