Ադրբեջանը ինքն իրեն «կրակն է գցել»՝ «Ֆորմուլա-1» ավտոմրցաշարի անցկացման պարտավորությունը ստանձնելով:
Իրենց երկիրը գովազդելու համար Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ էր իրենց երկրում կազմակերպել և անցկացնել համաշխարհային մասշտաբի բոլոր սպորտային ու մշակութային մրցույթներն ու միջոցառումները: Նրանք անգամ հայտ էին ներկայացրել 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը Բաքվում անցկացնելու համար:

 

Բայց այժմ, նավթի գների անկմամբ պայմանավորված երկրում առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով անգամ «Ֆորմուլա-1» ավտոմրցաշարի անցկացումն է դարձել մեծ խնդիր նրանց համար: Ըստ կնքված պայմանագրի՝ Ադրբեջանը պետք է 10 տարի շարունակ կազմակերպի այդ մրցույթը: Ադրբեջանը հնարավորություն ունի ցանկության դեպքում խզել պայմանագիրը միայն 5 տարի հետո, իսկ դրանից շուտ այդ մրցաշարի կազմակերպումից հրաժարվելու դեպքում պարտավոր է տուգանք վճարել:

 

 

 

Կարեն Սահակյան