Յուրաքանչյուր պետության հզորության և ինքնիշխանության գրավականներից մեկը կազմակերպված և մարտունակ բանակն է: Ասվածը մասնավորապես վերաբերում է Հայաստանին, որի բանակը անցել է պատերազմի բովով:
Բանակի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ապաքաղաքական կառույց է, որի նպատակը երկրի անվտանգության ապահովումն է: Զինծառայողը քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի:
Այնուամենայնիվ, հանդիպում են զինծառայողներ, որոնք խախտում են քաղաքական գործունեությամբ չզբաղվելու դրույթը, ապա սկսում են բողոքել, որ իրենց հեռացրել են բանակից: Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Տիկո Մազմանյանը իր էջում գրել է, թե եղել է պայմանագրային զինծառայող և իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական պայքարին մասնակցելու պատճառով:

 


Նրան մնում է միայն ասել՝ հարգելիս, պետք չէ նվնվալ և գառան դեմք ընդունել'բողոքելով թե քեզ բանակից հեռացրել են: Նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ, որ բանակը պետք է հեռու մնա ներքաղաքական զարգացումներին մասնակցելուց, և խոսքը միայն նախարարին ու շտաբի պետին չի վերաբերում:

 

Արման Ալավերդյան