Թունիսում 196-մետրանոց ցանկապատ են կառուցել Լիբիայի հետ սահմանին, որը պետք է կանխի «Իսլամական պետության» գրոհայինների մուտքը Թունիս։
Թունիսի ազգային պաշտպանության նախարար Ֆարհաթ Խորշանին նշել է, որ ցանկապատը կառուցվել է Գերմանիայի եւ ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ։
Սահմանի երկայնքով խրամատ են փորել և լցրել ջրով։ Այս սահմանափակումների արդյունքում արդեն նվազել է մաքսանենգ ապրանքների մուտքը Թունիս:

 


Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուց հետո, այդ երկիրը մտադիր է Եվրոպա արտահանել օրական մինչեւ 300 հազար բարել հում նավթ, այսօր այդ մասին ասել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին:
Իրանն առաջին անգամ պաշտոնապես հնչեցրել է Եվրոպա արտահանելիք նավթի ծավալը, որն առավել կարևոր շուկա էր Իրանի համար նախքան 2012-ին պատժամիջոցների կիրառումը։
Զանգանեն նշել է, որ առաջիկա մի քանի ամիսներին Իրանը կփորձի նավթի արտահանումն ավելացնել ու հացնել օրական 500 հազար բարելի՝ Ասիայի երկրներից մատակարարումների հաշվին։
Իրանի հեռուն գնացող պլանները կխստացնեն առանց այն էլ բարդ մրցակցությունը նավթ արտահանող հիմնական երկրների (Ռուսաստան, Սաուդյան Արաբիա և ԱՄՆ) միջև և կստիպեն նրանք նոր միջոցներ որոնել էներգակիրների եվրոպական շուկայում իրենց բաժնի համար պայքարում:
ԱՄՆ իշխանությունները որպես գործընկերներ պետք է ընտրություն կատարել Թուրքիայի իշխանությունների և «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) քրդական ուժերի միջև։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

 


Նման տեսակետ Էրդողանը հայտնել է կիրակի հրապարակած իր մեկնաբանություններում, ԱՄՆ նախագահի ներկայացուցչի սիրիական Քոբանի կատարած այցից մեկ շաբաթ անց։
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի շրջանակներում ցամաքային զորքեր Սիրիա ուղարկելու իր պատրաստ լինելու մասին։
«Սա մեր ընդհանուր դիրքորոշումն է»,- Ադու Դաբիում բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄԷ արտգործնախարար Անվար Գարգաշը՝ հավելելով, որ ԱՄԷ-ի իշխանությունները հիասթափված են, թե որքան դանդաղ տեմպրով է միջազգային կոալիցիան հակազդում արմատական իսլամիստներին:
Փետրվարի 7-ի առավոտյան Հյուսիսային Կորեան արբանյակով բալիստիկ հրթիռ է արձակել: Այդ մասին Փհենյանի հայտարարությունների առթիվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է արտակարգ նիստ հրավիրել:

 


Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ևս դատապարտել է մասնավորապես ասելով, որ ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և սրում իրավիճակը կորեական թերակղզու տարածաշրջանում:
Իսպանիայում 7 մարդ է ձերբակալվել, որոնց ոստիկանությունը կասկածում է «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հաղորդել են երկրի իշխանությունները:
ՄԱԿ-ի Անվտանգությանա խորհուրդը միաձայն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումն ու պատասխան միջոցներ ենթադրող բանաձև ընդունելու պատրաստակամություն հայտնել:

 


Տիգրան Խաչիկյան