Սահմանապահ զորամասից մեկ օր հետո:
Երեկ գնացել էինք Տավուշի սահմանապահ զորմաս, որտեղ երկար-բարակ զրուցեցինք գնդի հրամանատարի տեղակալի, գումարտակի հետախուզության պետի և նորակոչիկների հետ, որոնք ընհամենը 1 ամիս էին ծառայում և արդեն այսօր պետք է երդում տային՝ պրիսյագ: Թե հրամանատարները ու թե զինվորները շատ ուրախ էին ու անվախ: Հրամանատարի տեղակալի հետ զրուցելուց մի հարց էլ տվեցի, բայց նախորորք զգուշացրեցի, որ դա իմ հարցը չի, այլ ֆեյբուքում արդեն մեծ հեղինակություն վայելող հարց է, իսկ հարցը բոլորիս կողմից շատ անգամ լսված կամ տված ՝ ադրբեջանցիները մեր զինվորներին կրակում են , իսկ մենք խելոք նստած նայում ե՞նք:

 

Տեղակալը և մյուս սպաները նախ առհամարական քմծիծաղ տվեցին էտ հարցը տվողներին, հետո պատասխանեցին՝ տենց բան ասողները ադրբեջանցիների հարազատներն են , կարելի է ստուգել նրանց և պարզել: Պատերազմը կամ կրակոցը շատ չի լինում, մենք չենք զբաղվում խաղաղ ժողովրդի կամ նրանց հողատարածքների վրա կրակելով, մենք դրա ժամանակը չունենք: Մեր արած գործը ավելի լուրջ է, եթե թուրքի գնդակից մեր տղերքից մեկը վիրավորվում է , ապա իմացեք , որ պատասխանի ժամանակ մինիմում 10 ադրբեջանցի զինվոր է սատկում: Իսկ հետախուզության պետը պատմում էր , թե ինչպես խոցված ինքնաթիռից, ընդհամենը 3 հետախույզներով, դուրս բերեցին մեր զինվորների մարմինները, հենց թշնամու քթի տակից: Ավելի հետաքրքիր պատմություններ պատմեցին սպաները , որը իհարկե համցանցում կամ այլ տեղ պատմելու չի, բայց դե նրանք արդեն քանի տարի է ծառայում են ՀՀ ԶՈւ-ում, նրանց համար այդ ամենը սովորական է , այնպիսի բաների մասին են պատմում ժպտալով ու ծիծաղելով , որ զարմանում ես: Բայց, երբ նորակոչիկի հետ խոսալուց, որը ընդհամենը 1 ամսվա ծառայող է , սկի զենք բռնել նորմալ չի իմանում ու պետք է վաղը պռիսյագ տա, էն հարցին , թե ՝ ի՞նչ ես պատրաստվում անել, պատասխանում է ՝ ուզում եմ պոստ հելնեմ, վաղը երդում տամ ու անպայման նենց պիտի անեմ, որ պոստավոյ գումարտակ ընգնեմ , մտածում ես , որ ինչ լավա իրանք չեն տրվում էս ֆեյբուքի անկապ վնուշկեքին:

 


Մի առաջարկ ունեմ , էն հարցեր ու առաջարկներ տվող մասային, գրեք , պայմանավորվենք, մի օր սաղովի գնանք մի զորամաս ու ընդեղ ՝ հենց զինվորներին ու սպաներին, տվեք ձեր հարցերը, թե ՝ Սեյրանը վատ նախարար ա՞, մենք խի՞ չենք կրակում, զինվորը սոված ա՞...: Հաստատ էտ հարցերին իրանք ավելի լավ կպատասխանեն , քան ինչ որ մեկը:
Հ.Գ. Փառք կուշտ ու դուխով Հայոց Բանակին:

 

Աշոտ Ասատրյան