Գյումրիի « Տրիբունա»ակումբն անցկացրեց «Ֆուտբոլ ձյան վրա և ֆրիսթայլ» մարզահանդեսը
« Տրիբունա» ակումբ հասարակական կազմակերպությունը Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ երեկ՝ փետրվարի 7-ին <Շիրակի ձմեռ-2016> միջոցառման շրջանակում Գյումրու <Մայր Հայաստան> հուշահամալիրի տարածքում անցկացրեց <Ֆուտբոլ ձյան վրա և ֆրիթայլ > մարզահանդեսը:

 


Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ Շիրակի մարզի ներկայացուցիչ Սենիկ Առաքելյանը, գրավիչ ու հետաքրքիր մրցապայքարում ընթացած ֆուտբոլի մրցումներին մասնակցել է 17 թիմ: Ստուգատեսի հաղթողի կոչումը եզրափակչում վիճարկել են <Շիրակ-98>-ն ու <Սև-Հովազներ> ֆան ակումբի թիմը: Լարված ու անզիջում մրցավեճում 1:0 հաշվով հաղթել է և մրցաշարի հաղթողի գավաթին է արժանացել <Շիրակ-98>-ը: Մրցանակային եռյակը եզրափակել է <Հանդբոլ> թիմը: Ֆրիսթայլի հաղթող է ճանաչվել Ռուդիկ Մկրտչյանը:

 

Ուշագրավ ու հետաքրքիր միջոցառումը վկայել է, որ ֆուտբոլը ձմռանն էլ ոչ պակաս գրավիչ կարող է լինել:Մարզահանդեսի կազմակերպիչները հավաստիացրել են , որ այն այսուհետ շարունակական բնույթ կկրի:


Արամ Ուգուջյան