Քաղաքական ուժերն ու անհատ քաղաքական միավորներն իրենք են որոշում իրենց օրակարգը: ՀՅԴ-ն կոալիցիա կկզամի ՀՀԿ-ի հետ, թե ոչ՝ դա նրանց խնդիրն է: Մենք կարող ենք համաձայնել իրենց կոալիցիա կազմելու հետ, որովհետև.... և կարող ենք չհամաձայնել որովհետև...: Ժամանակն է, որ քաղաքական վերլուծություններ կատարելիս, մեր վերլուծաբանները խոսեն քաղաքագիտական լեզվով և տեքստերում օգտագործեն ոչ թե վիրավորական արտահայտություններ, այլ հստակ նկարագրեն իրավիճակն առանց էմոցիաների ու պաթոսի:

 


Մեր քաղաքական դաշտը չի կարող կայանալ, եթե այս մի քանի պարզ սկզբունքները չհասկանանք: Վերլուծաբաններն իրենց հերթին են վիրավորում, ԱԺ պատգամավորները՝ իրենց, հետո ստանում են պատասխաններ նույն վիրավորական լեզվով ու այդ ամենը մենք կոչում ենք քաղաքականություն կամ քաղաքական դաշտ: Իրականում այս ամենը առոչինչ է:

 

Նույնն էլ վերաբերվում է հասարակությանը, եթե սոցիալ հումորները դառնում են վիրավորանքներ, ուրեմն ինչ-որ տեղ ինչ-որ բան պետք է ուղղվի:

 


Էդգար Խաչատրյան