Այս տարվա հունվար ամսվա երեխայի խնամքի նպաստի վճարման ցուցակը վճարող կազմակերպություններին կփոխանցվի մինչև փետրվարի 10-ը: Այն վճարվելու է ամեն ամիս՝ երրորդ աշխատանքային օրվանից սկսած:

 


Խնամքի նպաստը կարող է վճարվել նաև բանկային հաշվին փոխանցվելու միջոցով, եթե շահառուն անձամբ կամ այլ անձի միջոցով ծառայության տարածքային բաժին ներկայացնի նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկում բացված բանկային հաշվի համարը:
Դա հնարավորություն կտա ոլորտը դարձնել ավելի թափանցիկ և խուսափել կոռուպցիոն ռիսկերից: Այս պահին կա համաձայնություն ՀՀ երեք բանկերի հետ: Աշխատանքները ընթացքի մեջ են, և շուտով կարելի է սպասել այլ բանկերի հետ համագործակցություն ևս:

 

 

Մարինա Ներսեսյան