Հայրենիք, Հայրենի աշխարհ, Հայրենի տիեզերք...Կարծես թե չարկչրկված բառեր են: Երևանի նկուղային փաբերում ու քլաբներում Հայրենիքի մասին հիշում են միայն գինովցած ժամանակ, այն էլ երԳիրը երԳիր չէ բողոքի նոտայի վրա: Հիմա մի տեսակ մոդա է դարձել այս կամ կուսակցությանը, այս կամ այն քաղաքական գործիչին ծաղրելով՝ հերոսանալը: Չէ, իսկական հերոսներն այնտեղ են՝ սահմանամերձ գոտիներում, բարձր լեռնային գոտիներում, ուր ամառն ընդամենը մեկ ամիս է տևում...

 

Դուք մինչ երեկոները ֆեյսում լինելով , գիշերը փաբերում տժժալով, առավոտյան մուշ-մուշ քնելով, կեսօրին գրանտով ակցիաներին մասնակցելով ,այնտեղ՝ սահմանամերձ բնակավայրերում , երեկոները դուռն են ամուր կողպում, գիշերը ՝ մի աչքը բաց, մեկը՝ փակ, իրենց տանը , սահմանապահ զինվորի հետ հավասար սահմանն են հսկում, առավոտ կանուխ ՝ դաշտ ու հանդ գնում...

 

Հայրենիքի արժեքն իմանում ես միայն Երևանից դուրս...Խորհուրդ տալ չեմ սիրում, բայց խորհուրդ կտամ երբ լինում եք Հայաստանի բնակավայրերում ձեզ տուրիստի պես մի պահեք, դա որքան տվյալ բնակավայրի բնակչի Հայրենիքն է, երկակի անգամ ձեր Հայրենիքն է նաև...Աշխատեք ներքևից նայել մարզերի բնակիչներին, չէ որ նրանք բարձր լեռներում են ապրում...Հայրենիքում բոլորս հավասար ենք...Խաղաղ գիշեր Հայաստանին...

 


Կիլիկիա Հայաստան