Լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի՝Կոմանդոսի հարցազրույցն ուղղակի հիստերիա է առաջացրել հարևան երկրում...
Ես չեմ անդրադառնա Շուշիի ազատագրման ծրագրի հեղինակի հարցազրույցին և ազերիների կողմից նրան ուղղված անձնական տեսակի վիրավորանքներին...Ինձ այստեղ ավելի շատ հետաքրքրեցին վախկոտ թշնամու այն ներկայացուցիչները,որոնք ժամանակին Արցախում շնագայլի նման փախչում էին հայ զինվորից...Սակայն հիմա Բաքվի տաքուկ իրենց բնակարաններում նստած կարող են բարբաջել Հայաստանին և Արցախին պարտված Ադրբեջանի հզոր բանակի մասին,որը կարող է պաշտպանել նավթի հանքերն ու նավթամուղերը հայերի հարվածներից,և միևնույն ժամանակ սպառնալ Երևանին...

 

Բոլորս էլ շատ լավ գիտենք,որ այս ամպագորգոռ հայտարարությունները ազերի զինվորականներն անում են ներքին սպառման համար,քանի որ զոմբիացած ազերի հասարակությունն իրոք հավատում է,որ եթե վաղը չէ,ապա՝ մյուս օրը Ղարաբաղը "կբիզիմդիրացվի"...Ու այս ամենը շարունակվում է արդեն 22 տարի...Ինքնախաբեությամբ զբաղվող ազերի հասարակությունը և օրինակ՝գեներալ Յաշար Այդեմիրովը,որը հայերին սպառնացողներից է և, որը ժամանակին հազիվ մազապուրծ փախել է Արցախից,մոռանում է, որ իրենց կողմից մոռացության մատնված 1991-94 թթ.Արցախյան գոյամարտում Ադրբեջանը մի քանի անգամ ավելի հզոր էր և՛Հայաստանից,և՛ Արցախից բոլոր առումներով...

 

Սակայն դա չփրկեց Բաքվին խայտառակ պարտությունից...Ու չի փրկի հիմա,եթե Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից դժգոհ Ալիևը որոշի վերսկսել պատերազմը...Հուսով եմ այս անգամ մեր զինվորականները և քաղաքական ղեկավարությունը չեն հաշվի առնի խնդրանքները և վերջնական ցույց կտան կովկասյան թաթարներին,թե որտեղ է նրանց "հայրենիքը"....
Ազերի գեներալները վարակվել են Իլհամ Ալիևից "ռեմբոիզմով"...Դրա արդյունքն է՝հիվանդ հասարակության առկայությունը,որի միակ "բուժողը" կլինի հայ զինվորը...

 

Գագիկ Համբարյան