Կրկեսի արտիստ, ծաղրածու Յուրի Վլադիմիրի Նիկուլինը ծնվել է 1921թ. դեկտեմբերի 18-ին, Սմոլենսկի մարզում: Հանրաճանաչ է դարձել նաև որպես կինոդերասան: Խաղացել է մի շարք կատակերգական կինոնկարներում:


Նիկուլինը նկարահանվում է Գայդայի բոլոր երգիծական ֆիլմերում. «Միանգամայն լուրջ», «Օպերացիա «Ի» և Շուրիկի արկածները», «Կովկասի գերուհին» և այլն:
Նկարահանվել է նաև դրամատիկ դերերում. «Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի», «Քսան օր առանց պատերազմի», «Ինձ մոտ, Մուխթա'ր», «Ծերունի ավազակները» և այլն:
1973թ. արժանանում է Ժողովրդական արտիստի կոչման:


Հեռուստատեսությամբ ցուցադրվող «Սպիտակ թութակ» հաղորդման վարողն էր, որտեղ անեկդոտներ էր պատմում իր անվերջանալի հավաքածուից:
Յուրի Նիկուլինը մահացել է 1997թ. օգոստոսի 21-ին:

 

Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Յուրի Նիկուլինի բացառիկ լուսանկարները: