Շատ է խոսվում, որ ՀՀ արտաքին պարտքը բեռ է դառնալու մեր հաջորդ սերունդների համար և նոր ծնվող յուրաքաչնյուր երեխա կրելու է մեր պետական պարտքի որոշակի հատված։ Այդպես է իհարկե, սակայն ինչպես յուրաքանչյուր խնդրում, այստեղ նույնպես կարելի է տեսնել հնարավորություն.

 


որպեսզի մեր հաջորդ սերունդների յուրաքանչյուր ներկայացուցչի վրա պարտքի չափաքանակը քիչ լինի, ապա այսօր պետք է շատ երեխաներ ունենալ, մեր երեխաներն էլ շատ երեխաներ ունենան և այդ դեպքում համապատասխան քանակի գումարը կբաժանվի ավելի շատ մարդկանց միջև, ովքեր շատ ավելի հեշտությամբ կկարողանան լուծել երկրի ֆինանսական խնդիրները։ Այ այսպես, շատ մարդ, շատ գաղափար, շատ նոր մտքեր, շատ մրցակցություն շատ հնարավորություններ, շատ հաղթանակներ և այլն։
Եվ այս ամենն ի հեճուկս գործող իշխանության, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում պակասեցնելու մեր երկրի բնակչության թիվը և ծնելիությունը։

 

 

Նորայր Լ. Մովսիսյան