Փետրվարի 4-ի նիստում կառավարությունը մտադիր է ներդրումային ծրագրի շրջանակում «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը ևս վեց ամիս ժամկետով հետաձգել: Կոտայքի մարզում կառուցված տասնմեկ հեկտար ջերմոցային տնտեսությունում ընկերությունը նախատեսել է իրականացնել շուրջ 1.637 մլրդ դրամի ներդրում, որի 1.337 մլրդ դրամը ուղղվել է սարքավորումներ ձեռք բերելու համար:

 


Արդյունքում ընկերությունը 2016 թվականին կարտադրի 2.5 մլրդ դրամի արտադրանք՝ հոլանդական բարձր որակի վարդեր, կստեղծվի 90 նոր աշխատատեղ: Արտադրանքի գերակշիռ մասը արտահանվելու է ՌԴ, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և այլուր, ուստի այս որոշումը ևս կարելի է համարել կառավարության հերթական աջակցությունը ներդրողին և արտահանողին:

 

 

Տիգրանուհի Դավթյան