Հիշում եք, որ մի ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց, ինչպիսի հակասական կարծիքներ եղան, նաև գիտեք, որ մնացել ենք առանց իրավունքների պաշտպանի: Բայց ՀՀ ԱԺ-ն որոշել է բարեհաճ գտնվել և լուծել այդ հարցը:

 


ՀՀ-ում օմբուդսմենին ընտրում է ԱԺ-ն 3/5 հարաբերակցությամբ, հանկարծ ԱԺ մեծամասնությունը, որոշել է մանր հարցերը չբերել լիագումար նիստ ու օմբուդսմենին ընտրել պետաիրավական հանձնաժողովում: Բա չէ զահլա կա ...
Հ.Գ.1 Մեծ հաշվով նույն է, որ առաջադրելու իրավունքը տրվում է պետաիրավական հանձնաժողովին, ասել է թե առաջադրման մենաշնորհ:

 


Հ.Գ.2 Գործառույթներ կան, որ հեղինակազրկում են քաղաքական մեծամասնությանը, հո զոռելով չի:

 

Արմեն Գրիգորյան