1. Կոլումբիայի անունն առաջացել է հայտնի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի անունից: Այս անունը մի քանի անգամ փոփոխվել է‚ բայց 1886 թվականից երկիրը վերջնականապես անվանվել է Կոլումբիայի Հանրապետություն:
2.Կոլումբիան ամռան հավերժական թագավորություն է: Այստեղ ամբողջ տարին երկնքում շողում է արևադարձային կիզիչ արևը:
3.Ամենաերջանիկ երկրների ցանկում Կոլումբիան 6-րդն է:
4. Կոլումբիայում օրական խմում են 400 միլիարդ բաժակ սուրճ:
5. Աշխարհում երրորդն է կանանց համար նախատեսված ներքնազգեստի արտադրման ծավալով:
6. Պետական լեզուն իսպաներենն է:

 


7. Զմրուխտի արդյունահանման ծավալով այն աշխարհում բացարձակ առաջատարն է (95 տոկոս):
8.Մայրաքաղաք Բոգոտան տարածքի մեծությամբ երրորդ քաղաքն է աշխարհում:
9. Կոլումբիայի եռագույն դրոշի գույները խորհրդանշում են՝
դեղին՝ այս երկրի տարածքում հայտնաբերված ոսկին
կապույտ՝ այն շրջապատող օվկիանոսները‚ տարածքում առկա գետերը և երկինքը
կարմիր՝ Կոլումբիայի անկախության համար թափված արյունը:
10. Այս երկիրը աշխարհին տվել է այնպիսի հայտնի մարդիկ‚ ինչպիսիք են գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը‚ նկարիչ և քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն‚ երգչուհի Շակիրան և այլք:

 

 

Արսեն Վարդանյան