ՀՅԴ-ի նկատմամբ առանձին սեր չեմ տածում, բայց վերջինս առաջիկայում մնալու է այն քաղաքական ուժը, որը օբյեկտիվորեն ի վիճակի է թուլացնելու հանրապետականին: Եվ այդ պատճառով էլ չէի ցանկանա, որ այժմյանից սխալ քայլեր անելով՝ վերջինս մեկ ու կես տարի անց հայտնվի կոտրած տաշտակի առաջ: Արմատական ընդդիմությունը ՀՀԿ-ին թուլացնել չի կարող, քանի որ լևոնենք ու նիկոլենք և՛ 2017-ին, և՛ 2022-ին պայքարելու են ավելի շատ իրար, քան թե հանրապետականի դեմ, և ես չեմ կարծում, թե նրանց միջև կարող է դաշինք ձևավորվել: Դե իսկ մնացածներին էլ լուրջ վերաբերվել չարժե՝ նրանք ծվեներ կպոկեն թե՛ այս և թե՛ այն կողմից:

 

Վախթանգ Սիրադեղյան