Բոլորս գիտենք , որ մեր երկրում վերջին մի քանի տարին բոլոր տեսակի հարցերը լուծվում են կամ զինվորի համար, կամ զինվորի վրա քցելով: Երկրի բոլոր տեսակի քաղաքական ուժերը Զինվոր բառը պահում են իրանց զինանոցում , որպես իրենց քայլերի վերջին բացատրություն , դիմացինին տհաճ իրավիճակի մեջ քցելու համար: Թե իշխանության ու թե ընդիմության մի մասը զինվորին դարձրել են մեկանգամյա օգտգագործման ապրանք, իրանց հարցերը լուծելու համար: Իշխանությունը , թե բա՝ սահմանին զինվոր ա կանգնած դուք հեղափոխություն եք ուզում անեք, ընդիմությունը , թե բա՝ զինվորին լավ չեք նայում , սոված ա:

 


«Զինվորի բաժին» արտահայտություն՝ մանավանդ նախադասության մեջտեղում ու Զ- տառը մեծատառով, բանակի սննդի վրա գրված չի, գրված է ՝ ՊՆ կարիքների համար, կամ նման մի բան , հիմա լավ չեմ հիշում: Բայց հենց էտ արտահայտությունն էր , որ բերելու էր դժգոհության ալիք, քանի որ տեղադրողը ինքն է լատինատար հայերենով գրում ՝ kardaceq nerqevi grac@: «Զինվորի բաժին» արտահայտություն կարդացողները մեծ մասը չեն խորանա , թե ո՞վ է նկարը տեղադրել, որտե՞ղ է տեղադրել ու էլի տենց լիքը կարևոր հարցեր, նրանք ուղղակի կկիսվեն նկարով ու մի շարք հայհոյանքներ կգրեն ու վերջ՝ սրտները կհովանա , կանցնի կգնա:

 

Դա կլնի ազգի 60 տոկոսը, որը հավես չունի խորանալու , քցել-բռնելու...մնացած 10 տոկոսի համար նենց մեկ է , թե «Զինվորի բաժին» կծախեն, տաքսու շոֆեռի բաժին կծախեն, իրանց էտ չի հետաքրքրում , իրանք ապրում են աշխարհից կտրված, իրանց համար: Մյուս 10 տոկոսը էտ առևտրի մեջ եղած մարդիկ են, որոնք շփվել են Երևան սիթի խանութների ցանցի հետ՝ առաքիչներ, մենեջերներ, ֆիրմաների տնօրեններ և այլն, որոնք բոլորը միաբերան պնդում են , որ սիթիներին ապրանք տալը խաղ ու պար չէ, ու մի անձը չի կարող իրա գլխու ինչ գտնի մտցնի էտ խանութ ու ծախի , վերջիվերջո գյուղի բուտկա չի: Մնացած 20 տոկոսը մտածող մարդիկ են , որոնք նկարից հետևություններ արեցին, քցեցին-բռնեցին, մի քանի տարբերակներ առաջարկեցին ՝ զուտ պիտակի խնդիր է, զինվորները մի գյուղացու օգնել են խտացրած կաթով տենց է նկարը հայտնվել և այլն:
Վերջում պարզվեց, որ կատարվածը լավ ֆոտոշոփ է, տեղադրողը ՝ ֆեյք էջ, մեկ օր առաջ բացված, որը հիմա անունը փոխել է :

 


Իսկ , թե էս ամեն ինչը ու՞մ էր հարկավոր երևի ընթացքում պարզ կդարնա: Իսկ էս քայլը կիսով չափ արեց իր վրա դրված խնդիրը, որն է ՝ ևս մեկ անգամ մի ձև զինվորի օգնությամբ քցել մեկ ուրիշին: Շատերը էտ նկարը տենալուց հետո դեռ երկար կխոսան , որ սիթիում «Զինվորի բաժին» խտացրած կաթ են վաճառում, քանի որ նրանք էլ չեն հետաքրքրվում հետոն ինչ եղավ, էտ պահին տենց է գրված ՝ վերջ:

 

Աշոտ Ասատրյան