Ադրբեջանը բնական գազ է վաճառում Վրաստանին ու Թուրքիային, իսկ իր երկրի գազի պահանջարկը բավարարելու համար պատրաստուվում է գազ գնել Ռուսաստանից:
Տարեցտարի նվազում է ադրբեջանական գազի արդյունահանման ծավալները: Կասպից ծովի ընդերքում գտնվող գազի հանքավայրերը շահագործելու համար անհրաժեշտ է հսկայական ներդրումներ կատարել, ինչը տնտեսապես շահավետ չէ:

 


Այսօր Ադրբեջանական պետական նավթային ընկերության փոխտնօրենը հայտարարել է, որ գազ են ներկրելու Ռուսաստանից, ու արդեն նախնական պայմանավորվածություն ունեն ռուսական կողմի հետ: Թե գազի ինչ ծավալի մասին է խոսքը՝ չի նշվում:

 


Ադրբեջանում նավթի արդյունահանմանբ զբաղվող բրիտանական <<Բրիթիշ Փեթրոլյում>> ընկերությունն էլ տեղեկացնում է առաջիկա 2 տարվա ընթացքում բազմաթիվ աշխատողների գործից ազատելու մասին:
Հ.Գ.Մի խոսքով՝ ադրբեջանական նավթագազային «խնջույքը» կամաց-կամաց մոտենում է ավարտին:

 

Կարեն Սահակյան