ՀՀ-ին' 46, Ադրբեջանին' 16 միավոր. Freedom House
Օրերս քաղաքացիական և քաղաքական ազատությունների հետազոտման միջազգային ոչ առևտրային Freedom House կազմակերպությունը ներկայացրել է «Ազատությունն աշխարհում 2016 թվականին» զեկույցը։

 


Գնահատումը իրականացվել է 0-100 բալանոց սանդղակով, ըստ որի ՀՀ-ն ստացել է 46 միավոր։
Հարկ է նշել, որ Վրաստանը նույնպես մասնակի ազատ է ճանաչվել՝ ստանալով 64 միավոր։ Թուրքիան ևս մասնակի ազատ է (53 միավոր)։ Ադրբեջանն (16) ու Իրանը ոչ ազատ երկրների շարքում են (17 միավոր)։ Ռուսաստանը ևս ոչ ազատ է (22 միավոր)։

 


2015-ին գլոբալ ազատության մակարդակը նվազել է՝ հասնելով վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշին։ վերջինիս համար հիմնականում պատճառ են հանդիսացել հակամարտությունները Մերձավոր Արևելքում, որոնք հանգեցրել են ընդգրկուն մարդասիրական ճգնաժամի, փախստականների թվի աճի ու ահաբեկիչների ակտիվացման։ Զեկույցում ասվում է, որ պատերազմներն ու հակամարտությունները «սնուցում են քսենոֆոբիական տրամադրություններ ժողովրդավարական երկրներում»։

 

Մարինա Ներսեսյան