Հունաստանն ու Իսրայելը ևս «միացան» Ռուսաստանին: Հունաստանի և Իսրայելի պաշտպանության նախարարները մեղադրել են Թուրքիային Իսլամական պետությանն աջակցելու մեջ: Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը մեղադրել է Թուրքիային' Իսլամական պետությունից նավթ գնելու և դրանով իսկ ահաբեկչությանը նպաստելու մեջ: Այս հայտարարությունն ուշագրավ է երկու տեսանկյուններից: Նախ' առաջին անգամ է, որ Իսրայելը պաշտոնական նման բարձր մարդակով մեղադրանքներ է ուղղում Թուրքիային: Երկրորդը' Իսրայելն այս ընթացքում ոչ պակաս ստացել է նույն Իսլամական պետության կողմից վաճառվող նավթի մի որոշ մասը հենց Թուրքիայի միջոցով:

 


Այս հայտարարությունը հակասում է նաև վերջին շրջանում իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող լատենտային գործընթացներին ու հնարավորություններին: Ինչևէ, Թուրքիայի շուրջ օղակը գնալով սեղմվում է, իսկ թուրքական իշխանությունների համար ավելի է բարդանում «կեղտոտ ջրերից» դուրս գալու հնարավորությունը:

 

Լևոն Հովսեփյան