Թուրքերին անհանգստացրել են Իրանի նախագահ Ռոհանիի' հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ արված խոսքերը: Իրանի և Հայաստանի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ թուրքական թերթերից մեկի հրապարակման մեջ մտահոգություն է հայտնվում հայ-իրանական հարաբերությունների զարգացման մասին Ռոհանիի խոսքերի կապակցությամբ' նշելով, որ «Իրանը Հայաստանին մեծ աջակցություն է տալիս, իսկ Թուրքիայի թշնամիների հետ մեծ բարեկամություն հիմնում»:

 

Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերությունների զարգացումն ու փոխգործակցության հնարավորությունների մեծացումը պարբերականը դիտարկել է որպես Թուրքիայի դեմ ուղղված քայլ:

 

Լևոն Հովսեփյան