Քրդերն իրենց նպատակի համար գործում են շատ ճիշտ ու էֆեկտիվ: Թուրքիայում զինված պայքարին զուգահեռ քրդական սփյուքռքը աշխարհում կազմակերպում է բողոքի ակցիաներ միջազգային հանրությանը առաջին ձեռքից իրազեկելու համար իրենց խնդրի մասին: Հետաքրքիր բան եմ նկատել, երբ մի փոքր ընդմիջում է լինում զինված պայքարում, ապա ակտիվանում է քրդական սփյուռքը: Սա կանոնակարգված ու շատ գրագետ ղեկավարում է: Քրդական ռազմական գրագիտության կողմի մասին առաջին անգամ չէ , որ խոսում եմ: Նաև շատ հետաքրքիր է մեկ այլ գործոն, որը ռազմական գործի մեջ ես համարում եմ հրաշալի գաղափար:

 

Քրդերը ներկա պահին Իրանի,Իրաքի և Սիրայի հետ սահամանակից մի քանի խոշոր քաղաքներում կարող են ստեղծել ինքնավարություն և լավագույնս կազմակերպել այդ քաղաքների ինքնապաշտպանությունը: Այս քաղաքներին անգամ օդից չի կարող հարվածներ հասցնել թուրքական զինուժը, այ այդպիսի իրավիճակ կա: Բայց քրդերը դա չեն անում: Նրանք չեն ստեղծում ապահով մի վայր, որը կունենա մագնիսի էֆեկտ և իր կողմը կքաշի քրդական մանացած բնակավայրերի բնակչությանը՝ այդպիսով դատարկելով այլ բնակավայրեր: Հակառակը, քրդերը իրենց ռազմական պայքարը ավելի ու ավելի են խորացնում Թուրքիայի ներսում:

 

Թեկուզ մի քանի պայթունների շնորհիվ քրդերը կարողանում են տվյալ բնակավայրը դարձնել ռազմական ակտիվ գործողությունների օջախ, այդպիսով տվյալ բնակավայրից դուրս շպրտելով թուրք բնակչությանը: Ես ևս մեկ անգամ փաստում եմ, որ քրդական պայքարը ղեկավարվում է հմուտ, փորձառու և դիվանագետ ռազմական գործիչների կողմից:

 

Կիլիկիա Հայաստան