Կան որոշակի բարոյական նորմեր որոնք վաճառքի ենթակա չեն: Տարիներ առաջ հետս մի դեպք պատահեց: Այդ դեպքից հետո ահավոր սթրեսի մեջ ընկա, մարդկանց նկատմամբ վստահությունս կորցրեցի ու բավականին շատ նյութական վնաս կրեցի: Ի զարմանաս ինձ , մեր օրինապահ մարմինները աշխատեցին շատ արագ ու բռնեցին հանցագործների, մարդասպանների խումբը, որը նոր նոր սկսել էր իր ,,գործունեությունը,, ծավալել: Այդ հանցագործ խմբի պարագլուխի շահերը դատարանում պաշտպանում էր հանրությանը քիչ թե շատ հայնտի մի փաստաբան, ով իրեն վճարած գումարի դիմաց ,անգամ պատրաստ էր այդ պարագլուխին սրբերի դասում դասել: Դատարանում անգամ ինձ սկսեց վիրավորել, շանտաժի ենթարկել, ասելով՝ մի մոռացի ,որ երեխա ունես:

 

Քիչ էր մնում ես դրան սատկացնեի...Բայց դե քրեական աշխարհում կան նորմեր, կան օրենքներ, որոնք ամենաճիշտն եմ ես համարում: Չերկարացնեմ ինչ եղավ, միայն ասեմ, որ իմ նյութական վնասը փոխհատուցեց այդ փաստաբան կոչվածը, որովհետև նա այդպես էլ չկարողացավ սրբադասել իր պաշտպանյալին ու նա դատվեց իր արարքի համար: Վերջերս լսեցի ,որ դրան ինչ որ մրցանակ են տվել... Այդ փաստաբանը ՓՈՂԻ ԴԻՄԱՑ պաշտպանում էր հանցագործի և փորձում էր ազատության մեջ պահել պոտենցյալ մարդասպան-ավազակի: Ամեն բան չէ ,որ ենթակա է վաճառքի...

 


Կիլիկիա Հայաստան