Ռուսական գրեթե բոլոր հեռուստաալիքներով հաճախակի ցուցադրվում է տեսանյութեր Տրետյակովյան պատկերասրահում ռուս հայտնի նկարիչ Վալենտին Սերովի նկարների ցուցահանդեսի վերաբերյալ: Նկարները դիտողների մեծ հերթ էր. շուրջ մեկ շաբաթ հազարավոր մարդիկ՝ ծեր, երիտասարդ, պատանի, ամեն օր հերթ էին կանգնում սառնամանիքի՝ -30-ի պայմաններում, օգտվելով արտակարգ իրավիճակների նախարարության շարժական խոհանոցներից ու բիոզուգարաններից: Իսկ ընդհանուր առմամբ անցյալ տարվա հոկտեմբերից առայսօր ցուցահանդեսը դիտել են շուրջ 450 000 մարդ՝ աննախադեպ ու հիանալի երևույթ:
Հետաքրքիրն այն է, որ առաջին միտքը, որ ծագեց դա այն էր, որ Հայաստանում, երբևիցե նման բան կտեսնե՞մ…Հնարավո՞ր է արդյոք մեզանում նման բան…
Կարծում եմ ոչ…Կներեք, բայց ոչ…
Խնդրում եմ չհիշեցնեք հայի, հայեցիի, հայկական դարավոր մշակույթի ու մնացյալի մասին…Ես այդ ամենը շատ եմ լսել ու կարդացել…
Ռոբերտ Մելքոնյան