Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացումը և դրանով պայմանավորված գործընթացները նոր իրավիճակ են ստեղծում մերձավորարևելյան տարածաշրջանում: Տարածաշրջանային պետությունները այս նոր իրավիճակում հստակեցնում են ինչպես իրենց շահերը, այնպես էլ պատրաստվում գործի դնել իրենց բոլոր լծակներն ու խաղաքարտերը: Այս համատեքստում կրկին առանձնանում է Իսրայելը, որը լուրջ անհանգստություններ ունի Իրանի հետ Արևմուտքի «գործարքներից»:

 

Իսրայելը պաշտոնական մակարդակով բարձրաձայնում է անկախ Քրդստանի հեռանկարի ու դրա ստեղծման անհրաժեշտության մասին: Իսրայելի արդարադատության նախարարի հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ նշվել են քրդական պետության մոտավոր սահմանները' Թուրքիայի և Իրանի միջև: Տարիներ ի վեր քրդական գործոնին «քաջածանոթ» և ուղղակի կամ էլ անուղղակի տարբեր ձևաչափերով քրդական տարբեր շրջանակներին իր աջակցությունը տրամադրած հրեական պետությունն անցնում է անկախ քրդական պետականության գաղափարի ակտիվ պաշտպանությանը:

 

Լևոն Հովսեփյան