Այսօր կառավարությունը սահմանեց ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ անհամաձայնության դեպքում հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացվող' ապրանքների դասակարգմանն առնչվող լրացուցիչ տեղեկու-թյունների ցանկը:
Այն բխում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով ամրագրված դրույթների իրավակիրարկումն ապահովելու պահանջով:

 


Ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ անհամաձայնության դեպքում հայտարարատուի կողմից կարող են ներկայացվել այնպիսի լրացուցիչ տեղեկու-թյուններ ինչպիսիք են՝ ապրանքի նմուշը և փորձանմուշը, փորձագիտական կազմակերպությունների փորձաքննությունների եզրակացությունները, տեխնիկական անձնագրեր, շահագործման ուղեցույց, տեխնոլոգիական սխեմաներ, օգտագործողի ձեռնարկ, գծագրեր, ինչպես նաև առևտրային փաստաթղթեր և ապրանքի դասակարգման համար անհրաժեշտ հայտարարատուի տրամադրության ներքո գտնվող այլ փաստաթղթերը և այլն:

 


Այդ թվում մաքսային մարմինը ապրանքների դասակարգման նպատակով կարող է հիմք ընդունել նաև հայտարարատուի կողմից տրամադրվող համացանցում առկա տեղեկատվությունը:
Կառավարության որոշմամբ սահմանվում է, որ հայտարարատուի կողմից տրամադրված տեղեկատվութունը մաքսային մարմինը պարտավոր է քննության առնել:
Այսպիսով, ապրանքների դասակարգման ժամանակ մաքսային մարմնի և հայտարարատուի միջև առաջացած անհամաձայնությունների դեպքում հայտարարատուին տրվում է տվյալ ապրանքի նկատմամբ առկա տեղեկատվության ավելի լայն ցանկ վկայակոչելու հնարավորություն և սահմանվում է մաքսայի մարմնի կողմից այն քննության առնելու պարտադիր պահանջ, ինչն էլ զերծ կպահի համակարգում արձանագրվող կամայական դրսևորումներից:

 

Կարեն Մկոյան