Ասում են յուրաքանչյուր մարդու մարմին ամբողջական է, հոգին՝ ոչ: Հոգին ազատ է, անկաշկանդ, բազմազան, բազմաբնույթ, հետաքրքիր, սահմաններ ու արգելքներ չի ճանաչում…Նա ապրում է ինչպես ուզում է՝ երազում, հրճվում, վայելում, սիրում, նաև պայքարում, տանջվում, մաքառում, ցավ ապրում…
Հոգին անսահման է ու սիրում է ազատություն, ճախրանք…Իսկ մենք ցավոք հաճախ բռնանում ենք մեր հոգու վրա՝ ճնշում, խեղդում, կաշկանդում…Ցավոք փորձում պարզունակ պատկերացմամբ հասկանալ նրան կամ ընդհանրապես չհասկանալ: Վախենում ենք ապրել, ապրեցնել, զգալ, վայելել…
Պետք է կարողանալ գնահատել հոգևորը, նրբացնել այն, հղկել, գեղեցկացնել, դարձնել ներդաշնակ և դեն նետել բնազդայինը, վայրին ու քաոսայինը՝ բայց չամաչել ապրել լիարժեք, զգալ կյանքի գեղեցկությունն ու հմայքը…

 


Իհարկե կյանքում ամեն ինչ այնպես պարզ ու հստակ չէ ինչպես երազանքներում ու մտածումներում, բայց Աստված նաև մարդուն հատկացրել է հոգու անսահման, ամբողջական տարածքներ ու հնարավորություններ: Զգալ ու ապրել է պետք, վայելել, դուրս գալ քաղքենիական նեղ, ճնշող սենյակից, զգալ աշխարհի, տիեզերքի անսահմանությունը, գեղեցկությունն ու ազատության հմայքը…Գնալ այդ ճանապարհով, թեկուզ շատ դանդաղ, փոքրաչափ քայլերով, բայց գնալ…Գնալ, փորձել հասնել հոգեկան բավարարության՝ թեկուզ տառապանքների ու ոգևորությունների գնով…Բայց գնալ՝ հաստատուն, աներեր ու անվարան…

 

Ռոբերտ Մելքոնյան