Դեկտեմբերի 23-ին Արգենտինայի նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրին հայազգի տնտեսագետ Կառլոս Մելքոնյանին նշանակեց Արգենտինայի Ազգային բանկի նախագահ:
Նախկինում Կառլոս Մելքոնյանը ևս աշխատել է Արգենտինայի Ազգային բանկում, իսկ դրանից հետո Համաշխարհային բանկում' որպես խորհրդատու:
Վերջերս Արգենտինայում կայացած նախագահական ընտրություններում հանդիսանում էր Մաուրիսիո Մակրիի հիմնական օգնականը:

 


Այսպես է, շատ երկրներում, որտեղ կան հոծ հայկական համայնքներ: Հայերը այդ երկրներում դառնում են պատգամավորներ, նախարարներ, և առանձին դեպքերում նույնիսկ այդ պետությունների ղեկավարներ: Վերջին մասով ամենատեղին օրինակը հենց հայազգի Կառլոս Մենեմն է, ով Արգենտինայի նախագահն էր 1989-1999 թթ.: Հայկական ծագում ունեցող նախագահներ ենք ունեցել նաև Լիբանանում և Սիրայում:
Ասածս ի՞նչ է, հայի տաղանդավոր գենը, որտեղ էլ լինի, միևնույն է, ճեղքելու է բոլոր խոչընդոտներն ու պատնեշները և կայանալով' դառնա այդ երկրի լավագույն նկարիչներից,քանդակագործներից, քաղաքական գործիչներից, բժիշկներից մեկը:

 


Հ.Գ.Կառլոս Մելքոնյանի և նրա նման անձանց մասին լսելով' միշտ մի երանական խոսք եմ հնչեցնում. «Ինչքան հզոր կլիներ մեր Արևմտյան Հայաստանը,եթե այն լիներ, ապրեր ու ծաղկեր իր շնորհաշատ զավակների ձեռամբ»:

 

 

Հայոց Տուն