Ընդամենը վերջերս Ռուսաստանի Դաշնությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ պայքարում' կորցրեց երկու զինվոր, որոնք իրենց պարտքն էին կատարում Սիրիայի տարածաշրջանում և որոնց ողբերգական մահվան դեպքերից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու օրվա ընթացքում քաղաքական և տնտեսական բազմաթիվ պատժամիջոցներ և սանկցիաներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ, մեկ օրվա ընթացքում հողին հավասարեցրեց ողբերգության դեպքի վայրը և ահ ու սարսափի մեջ պահեց ողջ միջազգային հանրության ուշադրությունը և Թուրքիայի նախագահ Էրդողանին, սակայն ցավո՛ք սրտի մեր Հայաստանի Հանրապետության սահմաններում գրեթե ամեն օր մահանում են Հայ զինծառայողներ և սիստեմաբար Հայաստանի Հանրապետությունը կրում է կորստներ, սակայն մեր դեպքում ի զարման մեզ' մեր ռազմական դաշնակից և եղբայրական ազգ համարվող Ռուսաստանը ո՛չ մի կտրուկ գործողությունների և միջամտությունների չի գնում, կա՛մ էլ չի ցանկանում, քանզի այդ ամենը չի առնչվում իրենց անմիջական շահերին։

 


Պետք չէ լինել հմուտ և փորձառու դիվանագետ' որպեսզի հասկանալ թե ինչո՞ւ է ՌԴ-ն հանդուրժում Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ, հանդուրժողականության իմաստը պարզից էլ պարզ է քանի, որ այս բոլոր իրադարձությունները ունեն մեկ հստակ նպատակ' Վերահսկողության և մշտապես կախման մեջ պահել Հայաստանի Հանրապետությանը որը պիտի անընդհատ Ռուսաստանից օգնություն խնդրողի ու հաշվետուի դերում լինի, որպեսզի երբեք չփորձի հայացքը թեքել դեպի արևմուտք, կա՛մ էլ Եվրոպական այլ պետությունների ուղղությամբ, ինչպե՛ս դա արեցին Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և այլոք։

 


Ես երբե՛ք չեմ կարող հավատալ այն բանին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անզոր է կարգավորել Հայաստան - Ադրբեջան հակամարտության հարցը և խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանի սահմաններում։

 


Երբ Ռուսաստանի Դաշնությանը անհրաժեշտ է լինում միջամտել կամ որևէ մեկին օգնության հասնել' ապա նրանք դա անում են մեծ շուքով և եռանդով, ինչպես օրինակ' արեցին մեր հարևան Վրաստանում երբ մեկ օրվա ընթացքում տանկային գրոհով կանգնեցին Աբխազիայի մեջքին, կա՛մ էլ ընդամենը վերջերս Ուկրաինայից տարանջատեց Ղրիմը տալով մի բացատրություն ( Այնտե՛ղ բնակվում են ու կան մեր եղբայրական ազգ հանդիսացող և Ռուսալեզու բնակչություն )։

 


Հարգելի' Ռուսաստանի Դաշնություն և Ռուսաստանի Դաշնության իշխանություններ' ի գիտություն Ձեզ Հայաստանի Հանրապետությունում նույն պես կան բազմահազար ռուսալեզու բնակչություն և դեռ ՍՍՀՄ-ի ( СССР ) ժամանակաշրջանից Ձեր հանդեպ եղբայրական տրամադրվածութուն ունեցող հարյուր հազարավոր անձինք' սպասում և հավատում են Ձեր անշահախնդիր միջամտությանը, որպեսզի վերջապես սահմաններում տիրի լիարժեք խաղաղություն։

 

 

Էմիլ Մարկոսյան